01 / Դեկտեմբեր / 2020 : 17-35

Ալիևը հայտնել է, որ եռակողմ հայտարարության ստորագրման պահին ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ պայմանավորվածություն է եղել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկելու համար Ռուսաստանի և Թուրքիայի կողմից համատեղ խաղաղապահ կենտրոնի ստեղծման մասին կետը մանրամասնորեն չի մեկնաբանվում, բայց հայտարարության ստորագրման ժամանակ այդպիսի համաձայնություն եղել է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն` կրակի դադարեցման ռեժիմը վերահսկելու համար: Երբ ստորագրվում էր այս հայտարարությունը, այս կետը մանրամասն չի մեկնաբանվել: Այնուամենայնիվ, այն ստորագրելիս մենք արդեն պայմանավորվել ենք, որ դա կլինի թուրք-ռուսական կենտրոն, և սա նույնպես արդեն գտել է լուծում», - ասել է Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում:

 

 

Դիտվել է 57649անգամ
Վերջին լուրեր