Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով

Թուրքական մամուլը սկանդալային է որակել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավար, պետական գործիչ Լորան Վոկյեյի կողմից արված գրառումը և դրան կցված նկարը,- գրում է Ermenihaber-ը։
Լորան Վոկյեն Twitter-ում գրառում է արել Հայաստան ուղարկվելիք օգնության՝ դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման վերաբերյալ։ Գրառմանը ֆրանսիացի գործիչը կցել է պատմական Հայաստանի քարտեզը, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքները։
Ֆրանսիացի պետական գործչի կողմից հրապարակված հիշյալ քարտեզը, բնականաբար, զայրացրել է թուրք օգտատերերին և թուրքական մամուլում լայն արձագանք գտել։
Հոդվածներից մեկում նշվում է, որ իբր հայերն են նախահարձակ եղել Ղարաբաղի թուրքաբնակ շրջանների վրա ու դրանից է սկսվել պատերազմը, ինչից հետո էլ Ֆրանսիան Հայաստանին մարդասիրական օգնություն է ուղարկում։