01 / Դեկտեմբեր / 2020 : 18-37

Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում հանդես է գալիս «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Բոլորը Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում հանդես է գալիս «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի օգտին։ Նման  հայտարարություն է տարածել Ադրբեջանի գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է բոլոր գերիների և պատանդների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովից նաև հայտարարել են, թե «սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում են տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության հաղթանակի կապակցությամբ զորահանդեսի ժամանակ ցույց են տալու հայ գերիներին, և որ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում»՝ դրանք «կեղծ» որակելով:

Դիտվել է 123722անգամ
Վերջին լուրեր