Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Դեկտեմբեր / 2020 : 21-44

Պոմպեոն մատնանշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները Միջերկրական ծովի արևելյան մասում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին ու գործունեությանը՝ դրանով իսկ խափանելով նրա միասնությունը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հունական դիվանագիտական աղբյուրները։

«ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ՆԱՏՕ-ի համար անսովոր ելույթում ընդգծել է, որ Թուրքիան դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին և գործունեությանը՝ դրանով իսկ խափանելով նրա միասնությունը, հաղորդել են դիվանագիտական աղբյուրները: Մասնավորապես, Նրանց խոսքով, Պոմպեոն մատնանշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները Միջերկրական ծովի արևելյան մասում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում», - ասված է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններին, «Ըստ նույն դիվանագիտական աղբյուրների, Պոմպեոն ընդգծել է, որ ապաԷսկալացման մեխանիզմը, որը չի աշխատում Թուրքիայի մեղքով, պետք է վերագործարկվի», - ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 15008անգամ
Վերջին լուրեր