02 / Դեկտեմբեր / 2020 : 11-28

Ադրբեջանական բանակը պատերազմում կարող է 9-12 000 զոհ տված լինել

Ադրբեջանական բանակն արցախյան 2-րդ պատերազմում կարող է 9-12 000 զոհ տված լինել,- գրում է  Haqqin-ը։

Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ավարտից հետո Ադրբեջանում սկսել են հաշվել՝ քանի մարդկային կյանքերի գնով է Բաքուն վճարել այս պատերազմի համար և որքանով էին արդարացված նման զոհերը։

Ինչպես նշում է inosmi.ru-ն, ադրբեջանական Haqqin թերթն անդրադարձել է զոհերի թվին՝ նշելով, որ հարձակվող կողմի՝ Ադրբեջանի կորուստները կարող են մի քանի անգամ գերազանցել հայկական կողմի կորուստները:

Ինչպես գրում է թերթը, հայկական կողմը հաղորդում է 2300 զոհի մասին, սակայն հարձակվող կողմի զոհերի թիվը պետք է եռակի կամ քառակի մեծ լինի։ Այս պարագայում նշանակություն են ունեցել նաև դժվարանցանելի լեռնային ու անտառային տարածքն ու երեք տասնամյակի ընթացքում հայկական կողմի ստեղծած պաշտպանական գծերը, որոնք, ինչպես պարզվեց, բավական արդյունավետ էին։

Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական բանակի կենդանի ուժի կորուստները կարող են 9-12 հազար լինել, քանի որ պատերազմական արվեստի տեսանկյունից նման կորուստները միանգամայն հնարավոր են, գրում է թերթը։

Դիտվել է 73772անգամ
Վերջին լուրեր