Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Դեկտեմբեր / 2020 : 15-18

Ղազախստանի նախագահը պատմական է անվանել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատմական է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը:

«Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար արժանի է ամենաբարձր գնահատանքի: Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունն, իմ կարծիքով, միակ ճիշտ որոշումն է ստեղծված կրիտիկական իրավիճակում», - չորեքշաբթի հայտարարել է Տոկաևը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում:

Տոկաևի խոսքով՝ «այս համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»:

«Իմ կարծիքով՝ սա իսկապես պատմական համաձայնագիր է», - ավելացրել է Ղազախստանի ղեկավարը:

Դիտվել է 13911անգամ
Վերջին լուրեր