Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Փետրվար / 2020 : 09-46

10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին

 

Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիրն ամենից շատ զարմացնում է իր անսովոր, որոշ դեպքերում առեղծվածային տեսարժան վայրերով։

Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանում զբոսաշրջիկների համար թոփ 10 ուշագրավ վայրերը, որոնք տեսնելիս կարող ես շնչակտուր լինել։ Այստեղ կարող ես կորցնել խոսելու ունակությունը, զգալ անհավանական էներգետիկա և վայելել գեղատեսիլ տեսարանները։

 

ՏաԹևեր

 



 

ՏաԹևեր ճոպանողին և Տաթևի վանական համալիրը

Էքստրեմալ արկածների սիրահարների համար աշխարհի ամենաերկար ճոպանուղիներից մեկը՝ «ՏաԹևերը», ուղղակի գտածո է։ Մայրաքաղաքից ավտոմեքենայով 4-5 ժամ հեռավորության վրա գտնող Տաթևը մագնիսի նման գրավում է արտասահմանցիներին։ Էներգիայի անհավանական լիցքեր կարելի է ստանալ ռևերսիվ ճոպանուղի նստելու առաջին րոպեներից։ Այն անցնում է Որոտանի կիրճի վրայով՝ Հալիձոր գյուղից մինչև Տաթևի վանք։ Նրա երկարությունը կազմում է 5752 մետր, իսկ բարձրությունը՝ 320 մետր։

Այստեղ է գտնվում նաև հին վանական համալիր՝ երկրի վանական համալիրներից ամենամեծը։ Այն շրջապատված է չքնաղ անտառներով։ Մինչև վանք տանող օդային ճանապարհը տևում է մոտ 12 րոպե, իսկ ոլորաններով ճանապարհը` Որոտանի կիրճով` մոտ 40 րոպե։ Յուրաքանչյուր խցիկում տեղավորում է մոտ 30 ուղևոր և մեկ ուղեկցող։ Վերջին հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ այստեղից վանքը երևում է իր ամբողջ վեհությամբ։

Մատենադարան

 



Երևան գալ և չայցելել հնագույն ձեռագրերի պահոց Մատենադարան, նշանակում է չբացահայտել հայ ժողովրդի իմաստնությունը։ Այն հիմնվել է 20-րդ դարի սկզբին Էջմիածնի վանքի հավաքածուի հիման վրա, որը թվագրվում է 5-րդ դարով։ Շատ արտասահմանցիներ զարմանում են, որ Երևանում այդքան հին գրքեր են հավաքված։

Մատենադարանի ֆոնդերում պահվում են ավելի քան 17 հազար հին ձեռագրեր ու ավելի քան 100 հազար հնագույն արխիվային փաստաթղթեր։ Դրանցում կարելի է գտնել տարբեր լեզուներով տեքստեր՝ եբրայերենից մինչև հունարեն և արաբերեն։

Գառնի

 



 

Գառնո տաճար

Հայաստանում պահպանված նախաքրիստոնեական շրջանի միակ տաճարը՝ Գառնու հեթանոսական համալիրը, նույնպես զարմացնում է շատերին։ Տաճարը թվագրվում է 1-ին դարով և կառուցվել է հունահռոմեական ոճով՝ գեղեցիկ խճանկարներով։

Հեռվում՝ Ազատի կիրճում, գտնվում է բոլորին հայտնի բնական հուշարձանը՝ «Քարերի սիմֆոնիան»։ Բազմաթիվ բազալտե սյուները հիշեցնում են երգեհոնի փողեր։ Դրանք կախված են գետնի վրա 50 մետրից։ Համարվում է, որ դրանք ունեն հրաբխային ծագում։ Սիմֆոնիայի տեսքը բառացիորեն կախարդում է յուրաքանչյուրին։

Սևան

 

Օտարերկրացիները Հայաստան ժամանելիս առաջին հերթին այցելում են Սևանա լիճ։ Այն չի կարող ձանձրացնել, ամեն անգամ՝ կախված տարվա եղանակից, տարբեր է ներկայանում։ Օտարերկրացիներին գրավում է նաև համեղ ձուկը՝ իշխանը, որը կարելի է համտեսել ցանկացած ձևով՝ խաշած, խորոված, մարինացված։

Սևանա լիճն ԱՊՀ տարածքի ամենամեծ բարձր լեռնային լիճն է և ամենաբարձրադիրը՝ խոշոր քաղցրահամ լճերից։ Լճի շրջակայքը շատ գեղեցիկ է, օդը թարմ  է ու մաքուր։ Ամռանը Սևանը փրկում է Հայաստանի բնակիչներին ու հյուրերին անտանելի շոգից։ Ձմռանը կարելի է լիճ այցելել հանուն հիանալի տեսարանների։

Քարահունջ

 

 

Քարահունջ հնագույն աստղադիտարանը հիշեցնում է հայտնի Սթոունհենջը։ Այստեղ սովորաբար գալիս են առեղծվածային զգացողությունների սիրահարները։ Տեղի հայերը հավաքվում են այստեղ աշնանային գիշերահավասարի օրը, որպեսզի հիանան արևածագով։ Քարահունջը կազմված է ավելի քան 200 բազալտե քարերից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է ավելի քան 8 տոննա։ Այստեղ կարելի է գտնել 4-5 սմ տրամագծով անցքերով քարեր։

Արենի

 


 

Հայաստանը հայտնի է իր գինեգործությամբ, և այդ առումով Արենի գյուղը ձգում է այս խմիչքի բոլոր սիրահարներին։

2007թ.-ին գինու աշխարհում տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն․Արենիում հայտնաբերել են գինու հնագույն հնձան, որը վկայում է, որ հենց Հայաստանը կարելի է համարել գինու արտադրության օրրանը։

Արենու քարանձավների պեղումների ժամանակ հայտնաբերվել են մի քանի մշակութային շերտեր, որոնցից ամենահինը թվագրվում է մ․թ․ա. 4-5-րդ դարերով։ Գտնվել են նաև կարասներ` խաղողի որթերի և կորիզների մնացորդներով։ Այսինքն` այստեղ է եղել գինու արտադրության՝ տարածաշրջանում հնագույն համալիր։ Այն ավելի քան 6 հազար տարեկան է։

Շիկահողի արգելոցը

 

Շիկահողի արգելոցը գրավում է օտարերկրացիներին ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև ծավալներով։ Դա Հայաստանի մեծությամբ երկրորդ անտառային արգելոցն է, որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 29 հազար հեկտար։ Այն համեմատում են դրախտի հետ։

Արգելոցում կարելի է տեսնել հազվագյուտ բույսեր ու կենդանիներ, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված։ Ըստ էության, այդ տեսակների պահպանման համար էլ ստեղծվել է արգելոցը 20-րդ դարի 50-ական թթ-ին։ Այն գտնվում է Երևանից 300 կմ հեռավորության և ծովի մակարդակից 2 հազար մետր բարձրության վրա։

Խնձորեսկ

 

 

«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցը, որը գտնվում է Սյունիքի մարզում, նվաճում է յուրաքանչյուրի սիրտը, ով թեկուզ մեկ անգամ տեսնում է այն։ Այստեղ ժամանակը կանգ է առնում։ Բնությունը, քարանձավային քաղաքը՝ կտրված քաղաքակրթությունից, ոգեշնչում է հազարավոր մարդկանց։

Քարանձավային քաղաքը բազմաթիվ գաղտնիքներ է պարունակում։ Վարկածներից մեկի համաձայն` տեղանքն այդպես է անվանվել Խոր Ձոր կիրճում գտնվելու համար։ Մեկ այլ վարկածով Խնձորեսկը ստացել է իր անվանումը մեծ քանակությամբ խնձորի շնորհիվ։

Խնձորեսկը Հայաստանի սակավաթիվ վայրերից է, որտեղ արտաքին թշնամին ոչ մի անգամ չի կարողացել հաղթանակ տանել։

Գեղարդ

 

Հայաստանում երկու Գեղարդ կա։ Մեկը 4-րդ դարի Գեղարդավանքն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում՝ հայկական միջնադարյան վանական համալիրի բացառիկ պահպանվածության և խաչքարերի հարուստ հավաքածուի շնորհիվ։

Երկրորդը Լոնգինի գեղարդն է։ Սուրբ գեղարդը Հայաստան է բերվել 1-ին դարում Քրիստոսի աշակերտներից մեկի՝ Թադևոսի կողմից։ Հարյուրամյակներ շարունակ այն պահվել է Այրիվանքում (Գեղարդի վանք) և միայն 1760թ.-ին տեղափոխվել է Էջմիածին։

Ժայռապատկերներ

 

Հայաստանը յուրահատուկ երկիր է ոչ միայն իր անսովոր լանդշաֆտի, բուսական ու կենդանական աշխարհի շնորհիվ, այլ նաև առեղծվածային ժայռապատկերների։ Բազմաթիվ գիտնականներ, հնությունների սիրահարներ գալիս են Հայաստան, որպեսզի տեսնեն այդ հնագույն պատկերները՝ փորագրված քարերի ու ժայռերի վրա։

Հայտնի պատմաբանները պնդում են, որ դրանք աստղագիտական գիտելիքների հնագույն օջախների ապացույցներ են։ Հայաստանում հայտնաբերված ժայռապատկերներում պատկերված են որսի տեսարաններ, համաստեղծություններ, առասպելական հերոսներ, կենդանիներ։ Կան նաև ֆանտաստիկ կենդանիների ու մարդկանց պատկերներով ժայռապատկերներ, ինչպես նաև Լուսնի, Արևի, Օձի և Վիշապի պաշտամունքներին նվիրվածներ։


 

Author's cover photo
Ամսաթիվ 20 / Փետրվար / 2020 : 09-46
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 115008անգամ
Վերջին լուրեր