Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Դեկտեմբեր / 2020 : 17-18

Էրդողանը կմասնակցի Բաքվում անցկացվելիք ռազմական շքերթին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Բաքու՝ մասնակցելու  ռազմական շքերթին,-փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը  Մոսկվայի միջնորդությամբ՝ ձեռք բերված  եռակողմ համաձայնությամբ Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել կրակը և փոխանակել գերիներին և մահացածների մարմինները:

Երևանը Բաքվին է փոխանցել նաև Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները: Բացի այդ, տարածաշրջանում տեղակայված են ռուս խաղաղապահներ:

Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ փաստաթուղթն առավել շահեկան է իր երկրին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ խաղաղության մասին որոշումը իրեն ծանր տրվեց, բայց թույլ տվեց պահպանել այն, ինչ կարող էր կորցնել ամբողջ Լեռնային  Ղարաբաղը:

Դրանից հետո Երեւանում սկսվեցին բողոքի ցույցեր ՝ կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջով:

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին ժամերին փոխել է  հաղթանակի տոնի օրը: Նախ որոշվել էր, որ հաղթանակի օրը նշվելու է նոյեմբերի 10-ին, սակայն այդ օրը Թուրքիայում նշում են  Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի օրը, ուստի Բաքվում որոշել են իրենց հաղթանակը տոնել նոյեմբերի 8-ին:

 

Պատրաստեց yelaket.am

Դիտվել է 15935անգամ
Վերջին լուրեր