Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Դեկտեմբեր / 2020 : 17-40

«Երկինք և երկիր պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ. 24.35):

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ

Աստվածաշունչ մատյան, Սուրբ Գիրք, Գիրք գրոց, Աստծո խոսք, Կենաց խոսք, Աստծո հայտնությունը մարդկությանը, նրա խոսքերի, պատվիրանների, օրենքների, իմաստության, կանխասացությունների, երախտիքների, գործերի և փրկչական ծրագրի ամբողջությունը: Քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքը:
«Աստվածաշունչը» իբրև հատուկ անուն բնորոշ է միայն հայերին և փոխառված է Նոր կտակարանից, որտեղ Պողոս առաքյալն այն օգտագործել է իբրև ածական. «Աստծու շնչով գրված ամեն գիրք» (Բ Տիմ. 3.16, գրաբարում՝ «Ամենայն գիրք աստուածաշունչք»): Քրիստ. մյուս եկեղեցիներում գործածվող Biblia բառը փոխառված է հունարեն τα βιβλια-ից, որը թեև բառացի նշանակում է գրքեր, սակայն հավաքական՝ մեկ գրքի իմաստ ունի, ինչպես բովանդակ Աստվածաշունչի պարագան է:Սուրբ Գրքի աստվածաշնչականությունը, այսինքն՝ աստվածային ծագումը նրա գլխավոր ու կարևորագույն առանձնահատկությունն է, ինչը պայմանավորում է նրա անառարկելի հեղինակությունը, տարբերությունը մյուս բոլոր գրական ստեղծագործություններից և հարատևությունը. «Երկինք և երկիր պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ. 24.35): Աստվածաշնչականությունն օժտված է արտաքին և ներքին հավաստի նշաններով:

Աստված ինքն է բացահայտում մարգարեությունների շնորհման նպատակը. «Քեզ պատմվեց մինչև այժմ կատարվածը, դեռ չեղած՝ դրանց մասին լուր տվի քեզ, որպեսզի երբեք չասես, թե՝ «դրանք իմ կուռքերը կատարեցին» (Եսայի 48.5, տես նաև 46.9–10, Թվեր 23.19): Հիսուս Քրիստոսի առաջին գալստյան, Իսրայելի պատժի, հեթանոսների դարձի, եկեղեցու հիմնադրման, Պաղեստինում Իսրայելի վերջնական հաստատման, վերջին ժամանակների բարքերի անկման, գիտատեխնիկական առաջընթացի մասին մարգարեությունները Հովհան Ոսկեբերանի բնորոշմամբ «համոզում են հրաշքից ոչ պակաս»:
Այս, ինչպես նաև անտեսանելի աշխարհն ու մարդու սրտի առեղծվածային խորքերը մտահայելու, մարդկային ամենանվիրական զգացմունքներին և հարցադրումներին (որտեղի՞ց ենք, ո՞ւր ենք գնում, որտեղի՞ց են մահը, այս աշխարհի չարն ու տառապանքը, ո՞րն է կյանքի իմաստը ևն) արձագանքելու շնորհիվ Սուրբ Գիրքը եղել և մնում է աշխարհի ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գիրքը:

Սուրբ Յարութեան տաճար

Author's cover photo
Ամսաթիվ 03 / Դեկտեմբեր / 2020 : 17-40
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 34014անգամ
Վերջին լուրեր