Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Դեկտեմբեր / 2020 : 20-39

Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին։

Ակնհայտ է, որ նոր իրողություններով պայմանավորված, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մի շարք համայնքներ ինքնաբերաբար սահմանամերձ համայնքի կարգավիճակ են ստացել, որոշ հատվածներում խնդիրներ են առաջացել մեր ենթակառուցվածքների անվտանգ շահագործման հետ։

Զինված ուժերի՝ սահմանային պահպանություն/պաշտպանություն իրականացնելուն զուգահեռ ակնհայտորեն խնդիր կա այդ համայնքներում լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու և բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

ՀՀ ոստիկանապետը սահմանամերձ համայնքներում ոստիկանական հսկողությունն ուժեղացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներն է կատարում։

Արդեն քանի անգամ է այս ու նմանատիպ հարցեր են բարձրաձայնվում, սակայն ոստիկանապետն արհամարհելով քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերը, ոստիկանական ուժերը բացառապես Նիկոլ Փաշինյանի առանձնատան ու աշխատավայրի պաշտպանության համար է կիրառում։

Մեկումեջ էլ՝ ապօրինաբար Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին բերման ենթարկում։

Ուզում եմ հասկանալ, արդյո՞ք հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոստիկանությունում, թե՞ Նիկոլ Փաշինյանի դավաճանության քողարկումն ավելի կարևոր է, քան մեր սահմանամերձ համայնքների բնակիչների ավտանգությունը։
Արդյո՞ք ոստիկանապետը գիտակցում է իր քայլերի վտանգավորության աստիճանն ու դրա հետևանքները»:

Դիտվել է 19599անգամ
Վերջին լուրեր