Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2020 : 17-03

Հնարավոր է առանձին համայնքներում սահմանվի պարետային ժամ․ Պարետ

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց, որ հնարավոր է առանձին համայնքներում սահմանվի պարետային ժամ։  Ավինյանը նաև անդրադարձավ հեռախոսազանգերի վերլուծման գործընթացին, նրա խոսքով՝ ավտոմատացված եղանակով վերլուծվել է շուրջ 315 հիվանդի կոնտակտ:

Դիտարկվել են համակարգի ներդրումից նախորդող 14 օրվա տվյալները: Եվ վերահանվել է թվով 3029 կոնտակտ, որը չի ներառում համաճարակաբանների կողմից նույնականացված անձանց: «Առհասարակ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն իրականացրել են 9339 զանգ: 2596 զանգի պատասխանող չի եղել:

Համակարգում հնարավորություն կա արձագանքել այն անձանց, որոնք ունեն սննդի կարիք, այսինքն՝ ավտոմատացված է ռեժիմը: Ինքնամեկուսացման ռեժիմում գտնվող մարդուն, երբ զանգ է իրականացվում, նաև տվյալ է հավաքագրվում, թե արդյոք ունի՞ սննդի կարիք: Եվ եթե անձն ունի կարիք, ավտոմատացված համակարգն այս տվյալն ուղարկում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի այդ անձանց ապահովենք սննդով»,-ասաց Ավինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս ամբողջ ընթացքում ինքնամեկուսացվել է մոտ 7000 անձ: Տարբեր ժամանակներում նրանց մի մասը դուրս է եկել, մի մասը վերադարձել է ինքնամեկուսացան ռեժիմից: Արձագանագրվել է մոտ 400 խախտման դեպք, ոստիկանությունը գնացել է այդ հետքերով:

Դիտվել է 4782անգամ
Վերջին լուրեր