Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Դեկտեմբեր / 2020 : 09-23

 Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին նախազգուշացրել են՝ Իրանին սահմանակից երկրներում հարձակումների սպառնալիքի մասին

Իսրայելի ազգային անվտանգության խորհրդին առընթեր ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հինգշաբթի նախազգուշացրել է Իրանի հետ սահմանակից երկրներում իսրայելցիների և իսրայելական օբյեկտների վրա հարձակումների սպառնալիքի մասին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին ժամանակներս իրանական կողմից հնչած սպառնալիքների ներքո, ինչպես նաև հաշվի առնելով նախկինում տարբեր երկրներում ահաբեկչական հարձակումներին իրանցիների առնչությունը, կան մտավախություններ, որ Իրանը կփորձի այդ կերպ գործել իսրայելական նպատակների դեմ», - ասված է հայտարարության մեջ:

Շտաբում  նաև նշել են Ադրբեջանը, Վրաստանը, Իրաքի մի շարք շրջաններ, Թուրքիան, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը, որոնց հետ Իսրայելը հարաբերությունները կարգավորել է երկու ամիս առաջ, և ողջ մերձավորարևելյան տարածաշրջաններն ու Աֆրիկան՝ որպես իրանամետ ուժերի կողմից իսրայելական թիրախների վրա հարձակումների հնարավոր վայրեր:

Բացի այդ, իշխանությունները կոչ են արել իսրայելցիներին՝ 2020 թվականի դեկտեմբերի վերջին և 2021 թվականի հունվարի սկզբին ամանորյա տոների ընթացքում Եվրոպա այցելելիս զգոնություն ցուցաբերել և խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից:

Դիտվել է 27191անգամ
Վերջին լուրեր