04 / Դեկտեմբեր / 2020 : 12-15

Ռոհանին Էրդողանի հետ զրույցում անհրաժեշտ է համարել կանխել ահաբեկիչների ազդեցությունը տարածաշրջանում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է իրանական «Isna» գործակալությունը:

Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում ահաբեկիչների ազդեցության տարածման և դրանից բխող խնդիրիների կանխման անհրաժեշտությունը։ Նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Դիտվել է 6871անգամ
Վերջին լուրեր