Պետական ապարատում հայտնվում էին մարդիկ, որոնք չունեին պետական մտածողություն, չունեին ազգային մտածելակերպ․ Կարեն Հովհաննիսյան
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է ռազմական փորձագետ, «Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը։
Ռազմական փորձագետը վերլուծում է թե ինչու պարտվեցինք արցախյան պատերազում՝ և նշում․ «Այս պարտությունը, մեծ ապտակ էր մեզ համար, շառաչուն ապտակ»։ Կարեն Հովհաննիսյանը խոր համոզմունք ունի, որ Հայոց բանակը հաղթել էր և հույս է հայտնում, որ կպատժվեն մեղավորները, ովքեր հասցրեցին այս վիճակին, որը ռազմական պարտություն չէր։
Կարեն Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ Ադրբեջանում մի մասը գիտակցում է, որ իրենք էլ չեն հաղթել։
Ռազմագետը նաև անդրադառնում է տարածաշրջանին և մի շարք կարևոր հարցերի։
Հաղորդման հեղինակ և վարող Անուշ Զոհրաբյան։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուր՝ yelaket.am