30 / Մարտ / 2020 : 12-38

«Ազգային գույներ» հաղորդաշարի  հյուրն է Դավիթ Աբրահամյանը

 

Ի՞նչ է տալիս տղամարդուն բանակը  չէի  ուզի սեռականացնել  բանակը,  քանի որ   չմոռանանք որ մեր  բանակում հերոսաբար   ծառայել են և  մինչ օրս էլ  ծառայում են և շատ աղջիկներ, կանայք,  նաև մեր մայրերը, ովքեր  համբերատար  իրենց որդիների հետ,  կարելի է ասել,  ծառյում են,  չեն  խառնվում  տղայի գործերին,  թողնում են,  որ տղան կայանա  բանակում,  դա էլ շատ մեծ ծառայություն է  իրենց կողմից, այնպես  որ բոլորիս  համար  բանակի կայացման  համար  ազգի և պետության համար շատ կարևոր գործոն է։

Մինչև բանակ  գնալը  արդեն  թեկնածուականս  մեծ մասամբ  պատրաստ էր, ուղղակի  Ֆրանսիա  մեկնեցի մեկ տարով  վերապատրաստման և այնտեղ  հետազոտական գործունեության,  ու մի քիչ  հետ  մնաց,  ու երբ  վերադարձա   միանգամից՝  բանակ, պարտադիր ծառայություն  մի քիչ կիսատ մնացին գործերս,  բայց  բարեխտաբար իմ   բախտս  բերեց, բուժծառայություն պետը մայոր պարոն Վահրամյանը, այնքան պարկեշտ և դեմոկրատ ծառայության պետ էր, երբ  տեսավ կիսատ մնացած գործ ունեմ,  գեներալ, զորամասի հրամանատարի հետ թույլ տվեցին  մի փոքր  ժամանակ հատկացնեմ  պաշտպանությունն, ավարտեմ։ Բարեբախտաբար  ստացվեց էդ ամեն ինչը և Զինուժո  նկարեց և  ներկայացրեց բացառիկ դեպք։ 

Դիտվել է 12097անգամ
Վերջին լուրեր