Ֆրանսիայի կառավարությունը դեմ է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը. Le Figaro
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հաստատել է, որ չի կիսում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին նախաձեռնությունը՝ նշելով, որ «հայ բարեկամներն իրենք նման բան չեն խնդրում»:
Ինչպես փոխանցում է ИноСМИ-ն, այս մասին գրում է Le Figaro պարբերականը՝ հավելելով, որ նման որոշումն, ըստ նախարարի, կնշանակեր Ֆրանսիայի բացառումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից, որտեղ միավորված են Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը, և որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման եղանակներ է փնտրում:
«Դա մեզ համար կնշանակեր հրաժարում միջնորդի դերից»,- նշել է ֆրանսիացի նախարարը: