Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Դեկտեմբեր / 2020 : 20-52

«Կախարդական լավաշը». մուլտֆիլմ 

«Կախարդական լավաշը» 

Հողը վարձահատույց է լինում ու պարգեւում առատ բերք, երբ այն մաքրում ենք քարերից, վարում, ցանում, ջրում ենք սեփական քրտինքով...

Լավաշ թխող իր մայրիկի հետ ապրող մի տղայի մասին է մուլտֆիլմը. լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը։ Դեռ վաղ մանկուց իրենց ծնողների օգնական են դառնում հայոց աշխարհի տղաները։ Նրանք, մոռանալով մանկական խաղերի մասին, շուտ են հասունանում եւ աշխատանք են փնտրում։ Նաղաշն էլ, մոր թխած լավաշներից մեկը վերցնելով՝ որոշում է ճանապարհորդել ու գտնել իր սրտի գործը։ Բազում փորձությունների ու անհաջողությունների է հանդիպում, ապա հասկանում, որ երջանկությունը հարազատ հողում է գտնվում միայն։ Տուն  վերադառնալով՝ մի լավաշաչափ հող է մաքրում քարերից. մշակում է՝ վարում, ցանում, ջրում սեփական քրտինքով, և ահա հողը, գնահատելի աշխատանքի արդյունքում, առատ բերք է պարգևում՝ վարձահատույց է լինում։

Հնչյունավորում՝ Սոս Սարգսյան

Երաժշտություն՝ Տիգրան Մանսուրյան

Բեմադրիչ՝ Ս.Անդրանիկյան, Ն. Աթաջանյան 

Հայֆիլմ, 1973թ.

 

 

Author's cover photo
Ամսաթիվ 04 / Դեկտեմբեր / 2020 : 20-52
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 110773անգամ
Վերջին լուրեր