13 / Ապրիլ / 2020 : 17-57

Ինչու է Իտալիայում և Մալթայում ՀՀ դեսպանը հետ կանչվել

 

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտորիա Բաղդասարյանին Իտալիայում և Մալթայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ArmDaily.am–ի հետ զրույցում ասաց, որ ԱԳՆ-ում գործում է բնականոն ռոտացիոն կարգ, և սա պետք է դիտել դրա շրջանակներում: Հարցին, թե հայտնի է, թե ով կփոխարինի նրան և արդյոք Բաղդասարյանը այլ երկրում դեսպան կնշանակվի, Նաղդալյանը պատասխանեց, «Քանի դեռ չկա դեսպանի հետկանչման և դեսպանի նշանակման նախագահի հրամանագիրը, մենք այդ հարցով մեկնաբանություն չենք տալիս»:

ԱԳՆ մամուլի խոսնակից հարցրինք նաև, թե կորոնավիրուսով պայմանավորված հնարավո՞ր են դեսպանների հետկանչում՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար, քանի որ դեսպաններից ոմանք կարող են ռիսկային տարիքում լինել, նա պատասխանեց, որ նման տեղեկություն չունի։

Վիկտորիա Բաղդասարյանը Մալթայում և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2016թ-ից։

Մանրամասները՝ ArmDaily.am կաըքում։

Դիտվել է 4239անգամ
Վերջին լուրեր