Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 450 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 450 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 158 154 դեպք:
Ապաքինվել է 2 306 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 129 210:
Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 462:
Կարանտինային ռեժիմում է 1 325 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 52 850-ը:
Ստացիոնար հսկողության տակ է 6 768 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 4 067-ը, բնակարանային բուժում է ստանում 16 621 մարդ: