13 / Ապրիլ / 2020 : 18-31

Հայաստանում ավելի քան 3000 պոտենցիալ վարակակիր հանգիստ շրջել են ու վարակ տարածել

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակի ու ռիսկի խմբերի մասին մանրամասներ  ներկայացրեց ԱԺ–ում։

 

Պարետըը հայտնեց, որ ներկա պահին ՀՀ առողջապահական համակարգը ունի 1700 հիվանդի հիվանդանոցային պայմաններում սպասարկելու հնարավորություն։

«Ինչը նշանակում է, որ ամենամեղմ հաշվարկներով դա մեզ թույլ է տալիս ունենալ 4500 ակտիվ վարակակիր»,– ասաց նա։

Ավինյանը նշեց, որ տեղորոշման գործիքի կիրառման արդյունքում հայտնաբերվել են 315 հիվանդի հետ շփում ունեցած 3029 անձ, որոնք ներառված չեն եղել հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ցուցակներում ու ո՛չ մեկուսացված են եղել, ո՛չ էլ ինքնամեկուսացած։

«Սա նշանակում է` 3000 հավելյալ անձ կա, որոնք 14 օրվա ընթացքում կարող են դառնալ վարակակիրներ»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ այդ բոլոր անձանց հետ կապ է հաստատվել, նրանցից 21-ը թեստավորվել են, 4-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։

Պարետը նաև հայտնեց, թե ինչ կլիներ, եթե Հայաստանում արտակարգ դրություն չհայտարարվեր։

«Արդեն այսօրվա դրությամբ մենք կունենայինք 30 000 վարակված անձ միայն Երևանում և արդեն իսկ հարյուրավոր մահեր»,– ասաց նա։

Ըստ Ավինյանի` այս մտահոգությամբ է, որ կառավարությունը որոշել է ևս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ժամկետը։

ՀՀ կառավարությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։

 

Դիտվել է 4948անգամ
Վերջին լուրեր