Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2020 : 19-08

Ես մասնագետ չեմ, բայց ասում են, որ մալարիայի բուժումը համարյա նույն բանն ա, ինչ կորոնավիրուսինը. Սասուն Միքայելյան
 

Ես առաջարկում եմ Հանրային բժշկական խորհուրդ ստեղծել, թեկուզ ենթարկվի ձեզ, եւ այդ խորհրդի առաջարկները ներկայացվի առողջապահության նախարարություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«10-15 հոգանոց խորհուրդ լինի, մարդիկ իրենց վրա պատասխանատվություն զգան, որ առաջարկներ ներկայացնեն:

Մալարիան բուժվել է Թուրքմենստանում մեր մասնագետների կողմից, եւ այդ ժամանակ մեր բժիշկները 2 մեդալ են ստացել: Ես մասնագետ չեմ, բայց ասում են, որ մալարիայի բուժումը համարյա նույն բանն ա, ինչ կորոնավիրուսինը»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Ի պատասխան Ավինյանն ասաց, որ առողջապահության նախարարությունը պարբերաբար հանդիպումներ կազմակերպում է, այդ թվում արտասահմանցի ճանաչված մասնագետների հետ. «Բայց եթե կան մասնագետներ, որոնք ցանկանում են ներգրավվել գործընթացում, կարծում եմ՝ նախարարությունը համաձայն կլինի: Ձեր նշած բուժման տեսակները նույնպես այս փուլում օգտագործվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Այսինքն որոշակի դեղատեսակներ կան, որոնք նշանակված են, եւ ամենածանմր դեպքերում փորձում ենք հիվանդության հետագա զարգացումը կանխարգելել»:

Ավինյանը հավելեց, որ առողջապահության նախարարությունն իր գործառույթը լավ իրականացնում է. «Մենք երբեւէ չենք մերժել որեւէ խելամիտ առաջարկ, որովհետեւ վարակի տարածման կանխատեսելիության առումով բավականին բարդ աշխատանք է, եւ կարծիքները կարող են տարբերվել 180 աստիճան»:

Դիտվել է 6131անգամ
Վերջին լուրեր