Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Դեկտեմբեր / 2020 : 16-33

Թուրքիայի ԱԳ նախարար. «Մենք Հայաստանի հողերի վրա աչք չունենք»

Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում տեղի է ունեցել Միջազգային համալսարանների խորհրդի կազմակերպած Արևելյան Միջերկրականի workshop-ը, որին մանակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն,- գրում է ermenihaber.am-ը:

Նա անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և չլուծված խնդիրներին: Չավուշօղլուի դիտարկմամբ՝ տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը կիսել չիմանալն է և կիսելու փոխարեն ամբողջը վերցնելու փորձը: 

«Նայե՛ք Կովկասին: Կովկասի կայունությունից և տնտեսական զարգացումից օգտվելու փոխարեն Հայաստանի պատճառով, որը ցանկանում էր շարունակել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, ինչպես նաև միջազգային համակարգի պատճառով, որը կողմ չէր դիվանագիտական ճանապարհով լուծմանը, խնդիրը շարունակվեց շուրջ 30 տարի»,-ասել է նա:

Չավուշօղլուն, այնուհետև անդրադառնալով Թուրքիայի «բազմավեկտոր քաղաքականության և բոլոր ուղիներով խնդիրների լուծման հնարավորություններին», ասել է.

«Այնպիսի ընկալում չունենք, թե Լիբիայի հարցում ռազմադաշտում և բանակցային սեղանին ուժեղ ենք: Արևելյան Միջերկրականում ուժեղ ենք և ամբողջը մենք ենք ուզում: Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Հիմա էլ ասում ենք, որ այս կարգավորումը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի օգտին: Այդ իսկ պատճառով, մենք կողմ ենք արդար բաժանմանը (կիսելուն): Մենք ուժեղ ենք թե՛ բարոյապես և թե՛ իրավական առումով և մեր այդ ուժն առաջիկա գործընթացում շարունակելու ենք կիրառել ի օգուտ բոլորի»:

Դիտվել է 75540անգամ
Վերջին լուրեր