Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Դեկտեմբեր / 2020 : 18-08

 Բաքուն հրապարակել է պատերազմի ժամանակ մահացած ու վիրավորված քաղաքացիական անձանց թիվը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այսօր հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմի ժամանակ մահացած ու վիրավորված քաղաքացիական անձանց թիվը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմից Ադրբեջանի բնակավայրերում մահացել է 100 խաղաղ բնակիչ, 416-ը՝ վիրավորվել»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդվում էր քաղաքացիական բնակչության շրջանում 93 զոհի և 410 վիրավորի մասին։

Դիտվել է 80494անգամ
Վերջին լուրեր