Ապրելու ենք. թշնամուն չենք ուրախացնելու մեր արցունքներով...
Ապրելու ենք...
Ի՞նչ է ուզում թշնամին՝ մեր տառապանքը, լացը։
Ապրելու ենք...
Ի՞նչ է ուզում թշնամին՝ մեր ցավը, կորուստը, մահը։
Ապրելո՛ւ ենք...
Ապրելու ենք. թշնամուն չենք ուրախացնելու մեր արցունքներով։
Ապրելու ենք. չենք հանձնվելու՝ չենք պարտվել։
Ապրելու ենք, որ մեր հերոսներին ապրեցնենք՝ փառաբանենք նրանց փառքն ու հիշատակը...
Ապրելու ենք, որ կառուցենք։
Ապրելու ենք, որ շենացնենք։
Ապրելու ենք, որ նոր առյուծներ ծնվեն։
Ապրելու ենք, որ քարերից մաքրենք մեր մշակած հողը։
Ապրելու ենք, որ թեւեր տանք «փոքրիկ իշխանին»։
Ապրելու ենք, որ լույս սփռենք՝ ծաղիկներ ծնվեն, աստղեր ծագեն։
Ապրելու ենք՝ իրավունք չունենք հուսալքվելու, անձնատուր լինելու։
Թշնամին ի՞նչ է ուզում՝ նահանջ... Չենք նահանջելու՝ ապրելու ենք... Հաղթելու ենք արհավիրքներին։
Ապրելու ենք...
Ժպտալու ենք՝
հույսի-լույսի տոնածառը... #32
Մ. Մ.
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։