Ոստիկանության Դավթաշենի տարածքային բաժանմունքի 4 ծառայողներ կալանավորվել են
Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում՝ ԱԱԾ եւ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից քննչական միջոցառումների արդյունքում 4 ոստիկանության ծառայակից կալանավորվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց 3 ոստիկանների պաշտպան Գարիկ Գալիկյանը։
«Ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», ասաց փաստաբանը։
Նա հայտնեց, որ կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել։
News.am