13 / Ապրիլ / 2020 : 20-16

Ոստիկանության Դավթաշենի տարածքային բաժանմունքի 4 ծառայողներ կալանավորվել են

Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում՝ ԱԱԾ եւ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից քննչական միջոցառումների արդյունքում 4 ոստիկանության ծառայակից կալանավորվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց 3 ոստիկանների պաշտպան Գարիկ Գալիկյանը։

«Ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», ասաց փաստաբանը։

Նա հայտնեց, որ կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացրել:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել։

 

News.am

Դիտվել է 4142անգամ
Վերջին լուրեր