09 / Դեկտեմբեր / 2020 : 15-55

Թուրքիան Փարիզում նոր դեսպան է նշանակել Մակրոնի համակուրսեցուն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 54 դեսպանություններում և մշտական ներկայացուցչություններում նոր նշանակումներ է արել։

Վերջին ժամանակաշրջանում թուրք-ֆրանսիական հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու համար Թուրքիան Փարիզում նշանակել է նոր դեսպան,- հաղորդում է Ermenihaber-ը։   

Ֆրանսիայում Թուրքիայի ներկայիս դեսպան Իսմայիլ Հաքքը Մուսային կփոխարինի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Օնաները։

Հատկանշական է, որ Օնաները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համակուրսեցին է եղել։ Ֆրանսիական «Le Point» թերթը թուրք դեսպանի նշանակման լուրը հետևյալ վերնագրով է լուսաբանել․

«Էմանուել Մակրոնի թուրք ընկերը Փարիզում դեսպան է նշանակվել»։

Իսկ թուրքական մամուլը գրում է, որ այդ նշանակմամբ հնարավոր է նոր էջ բացվի թուրք-ֆրանսիական հարաբերություններում։ 

47-ամյա թուրք դիվանագետ Ալի Օնաները 2002-2004թթ․ Էմանուել Մակրոնի հետ սովորել է Ֆրանսիայի Կառավարման ազգային դպրոցում (ENA)։ 

Դիտվել է 12347անգամ
Վերջին լուրեր