09 / Դեկտեմբեր / 2020 : 19-25

Ameriastream. Արագ ու հարմարավետ դրամային փոխանցումներ` աշխարհի ցանկացած կետից

Ամերիաբանկը շարունակում է ներդնել և գործարկել բանկային հեռավար ծառայություններ, որոնց նպատակն է բոլոր  հաճախորդների համար ստեղծել առավել հարմարավետ և ժամանակակից լուծումներ: 

Դրամային տարբեր փոխանցումների համակարգերին այսուհետ ավելացել է ևս մեկը`  Ameriastream-ը, որը հնարավորություն է ընձեռում  գումար փոխանցել աշխարհի ցանկացած կետից: Փոխանցված գումարը կանխիկացվում է բանկոմատի միջոցով` պարզապես մուտքագրելով փոխանցողի կողմից տրամադրված ութանիշ գաղտնաբառը:

Ameriastream-ով գումար փոխանցելու համար պետք է ameriastream.ameriabank.am կայք-էջում մուտքագրել ուղարկողի և ստացողի հեռախոսահամարները, վճարային քարտի տվյալները և փոխանցվող գումարը:

Գործարքի ավարտին համակարգը տրամադրում է ութանիշ գաղտնաբառ, որը պետք նախընտրած անվտանգ ճանապարհով փոխանցել ստացողին: Գումարը կարելի է ստանալ փոխանցումից անմիջապես հետո` բանկոմատի «Առանց քարտի գործառնություններ» բաժնում մուտքագրելով համապատասխան գաղտնաբառը:

Ամերիաբանկը, որպես թվայնացման ուղղությամբ զարգացող Բանկ, շարունակում է ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը` հնարավորություն ընձեռելով օգտվել բանկային ծառայություններից  առավել հարմար և արագ տարբերակով:

Դիտվել է 5064անգամ
Վերջին լուրեր