Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Դեկտեմբեր / 2020 : 16-09

Իրանը ողջունում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումը»․ Իրանի ԱԳ նախարար Զարիֆ

Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումն ու Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումը»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

«Ուրախ եմ հյուրընկալել Ադրբեջանի արտգործնախարարին՝ Ջեյհուն Բայրամովին։ Ողջունում են ռազմական գործողությունների ավարտը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Մենք արդյունավետ բանակցություններ ունեցանք երկկողմ համապարփակ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ՝ ներառյալ պատերազմական գոտիների վերակառուցումը, Հյուսիս֊հարավային միջանցքը, Կասպյան էներգետիկ ռեսուրսները և այլն», - Թվիթերի իր էջում գրել է Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:

Դիտվել է 70464անգամ
Վերջին լուրեր