Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2020 : 09-16

«Բլեֆ». Իրականում Նիկոլ Փաշինյանը մերժել է Հայկ Մարությանին. «Իրատես»

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշխատակիցների հետ դռան հետևից է «հաղորդակցվում» Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի տարբերություն Թբիլիսիի ու Մոսկվայի քաղապետերի` Կալաձեի և Սոբյանինի, որոնք կորոնավիրուսի տարածման այս դաժան պայմաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով, ոտքով շրջում իրենց քաղաքներում` իրավիճակին տեղում ծանոթանալու-լուծումներ գտնելու համար, Մարությանը զբաղված է աշխատանքի պատրանք ստեղծելով։

Օրերս նա հայտարարել է, թե շուտով տեղի կունենա Երևանի տրանսպորտի բարելավման 100 ավտոբուսների մրցույթը...

Նախ մրցույթը պետք է հայտարարված լիներ փետրվարի վերջին։ Իսկ հիմա հայտարարված «մրցույթն» ընդամենը «բլեֆ» է, որովհետև կառավարությունը մերժել է ոչ միայն ավտոբուսների վարկի երաշխավորությունը, այլև այդ նախագծի ֆինանսավորումն ընդհանրապես:

Մարությանը ժամանակ է շահում, որպեսզի չզբաղվի մայրաքաղաքի «կորոնավիրուսային» խնդիրներով, ինչի արդյունքում Երևանի փողոցներում ու բակերում «կորոնավիրուսն ում շունն է» վիճակ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 3558անգամ
Վերջին լուրեր