10 / Դեկտեմբեր / 2020 : 21-35

Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ» չի ավարտվել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ» չի ավարտվել Լեռնային Ղարաբաղում վճռական հաղթանակից հետո, հաղորդում է DW.com-ը։

«Ադրբեջանի՝ «օկուպացված հողերը փրկելը» չի նշանակում, որ պայքարն ավարտված է։ Այսուհետ ռազմական և քաղաքական դաշտում տարվող պայքարը պետք է շարունակվի շատ այլ ճակատներում»,- հայտարարել է Էրդողանը Բաքվի զորահանդեսի ժամանակ։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել էր, թե Երևանը, Սյունիքը և Սևանն ադրբեջանական պատմական հողեր են։

Դիտվել է 81813անգամ
Վերջին լուրեր