Ադրբեջանում չեղարկել են ռազմական դրությունը
Ադրբեջանի խորհրդարանը չեղարկել է երկրում հայտարարված ռազմական դրությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրում ռազմական դրության ռեժիմը գործում էր սեպտեմբերի 28-ից՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ:
Խորհրդարանի լիագումար նիստին քննարկման է դրվել Ադրբեջանի նախագահի՝ ռազմական դրության չեղարկման վերաբերյալ հրամանագրի հաստատման հարցը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։