Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Դեկտեմբեր / 2020 : 11-52

Էրդողանը խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը. Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում անդրադարձել է երեկ Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Էրդողանը տարածքային պահանջներ է հնչեցրել Իրանի նկատմամբ:

«Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքս գետի հյուսիսում գտնվող տարածքները Իրանից բռնի անջատելուն: Նա չգիտե՞ր, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին (Իրանի նահանգ)»,-նշել է Զարիֆը։

Դիտվել է 19711անգամ
Վերջին լուրեր