11 / Դեկտեմբեր / 2020 : 15-04

Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Առաջիկայում նոր կառավարությունը ձևավորելու համար Վրաստանի կառավարությունը այսօր հրաժարական տվեց: Այս մասին ուրբաթ «ՏԱՍՍ»-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:

«Կառավարությունը հրաժարական տվեց: Այսուհետ վարչապետը և ամբողջ կաբինետը պարտականություններ կատարող են», – ասաց խոսնակը:

Հիշեցնենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

·        «Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,

·        «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,

·        «Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,

·        «Լեյբորիստական ​​կուսակցություն» — 1%, 1 մանդատ,

·        «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,

·        «Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,

·        «Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,

·        «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,

·        «Լելո» — 3,15%, 4 մանդատ:

Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Կուսակցությունը 10-րդ գումարման խորհրդարանում կունենա 90 պատգամավոր:

Նոյեմբերի 21-ին 17 մեծամասնական շրջաններում տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլին ընդդիմությունը չմասնակցեց՝ դրանք կեղծված որակելով:

Դիտվել է 17985անգամ
Վերջին լուրեր