14 / Դեկտեմբեր / 2020 : 18-28

Ադրբեջանում 4 զինվորականի են ձերբակալել Արցախում կատարած հանցագործությունների համար 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է 4 զինծառայողի ձերբակալության մասին, նրանք կասկածվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Զինծառայողները կասկածվում են Զանգելանի շրջանում մարտերի ընթացքում զոհված հայ զինվորների մարմինները ծաղրելու համար: Բացի այդ, նրանք կասկածվում են հեռախոսով իրենց գործողությունները նկարահանելու և սոցիալական ցանցերում տարածելու համար»,-նշել են գերատեսչությունում:

Բացի այդ, ևս երկու ադրբեջանցի զինծառայողներ կասկածվում են Մարտունու շրջանի գերեզմանատներից մեկում հայկական գերեզմանների սալաքարերը ոչնչացնելու, վանդալիզմի գործողություններ նկարահանելու և սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածելու համար:

«Բոլոր 4 զինծառայողները ձերբակալված են»,-հայտարարել է դատախազությունը:

Դիտվել է 87270անգամ
Վերջին լուրեր