14 / Դեկտեմբեր / 2020 : 18-42

Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարեց Ալիևի հերթական պահանջը. Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են

Mediaport-ի տեղեկությունը հաստատվեց. Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարեց Ալիևի հերթական պահանջը. Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են:

«Նշվում է, որ նրանց վերադարձը հնարավոր է դարձել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման արդյունքում:

Միաժամանակ հաղորդվում է, որ Գուլիևի և Ասկերովի հետ Ադրբեջան են վերադարձել նաև այլ գերիներ: Հայ գերիների վերադարձի մասին ոչ մի տվյալ այս պահին չկա:

Հիշեցնենք, որ դիվերսանտներ Գուլիևն և Ասկերովը ձերբակալվել էին արցախցի երեխայի սպանության և այլ հանցանքների համար: Դատելով լուսանկարից՝ երկուսն էլ շատ լավ տեսք ունեն, ի տարբերություն Բաքվում ամեն օր կտտանքների ենթարկվող հայ զինվորների»:

Դիտվել է 119443անգամ
Վերջին լուրեր