Թուրքիան ու Ադրբեջանը պայմանագիր են ստորագրում Իգդիր-Նախիջևան գազատարը կառուցելու վերաբերյալ

Այսօր` դեկտեմբերի 15-ին, Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները պայմանագիր կստորագրեն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ:
Այս նախագիծը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ներկայում Նախիջևանին գազ է մատակարարում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Նշվում է, որ նախագիծն իրականացնելու են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերության և ադրբեջանական SOCAR պետական ընկերության կողմից: