Ինչպես է կորոնավիրուսով հիվանդը փախել հիվանդանոցից․ ermenihaber
Թուրքիայի արևմտյան Դենիզլի նահանգի Սարաքյոյ շրջանում կորոնավիրուսով վարակված 38-ամյա տղամարդը փախել է հիվանդանոցից։
Սարայքյոյի բնակիչ Ուֆուքը հիվանդանոցի շենքի 2-րդ հարկի պատուհանից կապել է իրար ամրացված սավանները և որպես պարան օգտագործելով փախել է հիվանդասենյակից։
Սակայն կարճ ժամանակ անց բուժհաստատության աշխատակիցների ահազանգից հետո ոստիկանները նրան գտել և տեղափոխել են հիվանդանոց։ Նա այժմ կրկին գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
Ավելի վաղ տղամարդը կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել էր։ Իսկ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական էր ստացվել։
Աղբյուր`ermenihaber