14 / Ապրիլ / 2020 : 14-18

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնում է գնամ ապերացիա ըլնեմ, հղիանամ, գնամ ստանամ. Վարորդներն ակցիա են անում 

Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են անում: Վարորդները բողոքում են, որ չեն կարողանում ապրել, քանի որ մինչ այսօր օրավարձով են ապրել, իսկ հասարակական տրանսպորտի արգելքից հետո եկամուտի աղբյուր չունեն: Նրանց խոսքերով, կառավարությունն արդեն 11 միջոցառում է ընդունել, քննարկում են 12-րդը, սակայն որևէ մեկն իրենց չի վերաբերում:

«Ոչ թռչուն եմ, թռնեմ էթամ, ոչ էլ անասուն եմ, որ խոտ ուտեմ»,-հայտարարեց վարորդներից մեկը:

«Սոված փորին ոնց թռնես»,-արձագանքեց մեկ այլ վարորդ:

Ակցիայի մասնակիցները ցանկանում են, որ իրենց էլ «մարդի տեղ դնեն, խոսեն իրենց հետ, բացատրեն, թե ինչպես պետք է լուծվի հարցը, եթե տան միակ աշխատողն են, տանը երեխաներ ունեն, որոշները նաև վարձով են ապրում»:

Այս պահին մոտավորապես 200 վարորդ պարապուրդի է մատնված:

Ներկաները հայտարարում են, որ գրանցված աշխատողներ են, սակայն իրենց որևէ միջոցառում չի վերաբերում: Տնօրինությունն ասել է, որ հատկացում կանեն, եթե կառավարությունը փոխանցի, ինչը չի արվում:

Վարորդների համար անհասկանալի է նաև այն, որ պետությունը փոխհատուցում է գազի վճարի կեսը, եթե այն չի գերազանցում 10 հազարը: Նրանց խոսքերով, իրենք ստիպված վառել են ու տաքացրել երեխաներին, սակայն կան մեծահարուստներ, ովքեր դաչաներ ունեն, այդքան հաստատ սպառած չեն լինի, ուստի կստանան գումարը:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ չեն ցանկանում խնդիրներ ստեղծել, ուղղակի ուզում են հասկանալ, թե որ միջոցառումն է իրենց վերաբերում:

«Մնում է գնամ ապերացիա ըլնեմ, հղիանամ, գնամ ստանամ»,-հայտարարեց մեկ այլ վարորդ:

Դիտվել է 6670անգամ
Վերջին լուրեր