21 / Փետրվար / 2020 : 08-42

Մամուլի հաղորդագրություն. Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում

Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։

Կազմակերպիչներն են «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնը, «Հայասա Տուր»-ը։ Միջոցառումը տեղի է ունենում Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ։

Ծրագրում նախատեսվում է.

Ժողովրդական տոնախմբություն

Երգ ու պար

Դիմակահանդես

Լարախաղաց

Ժողովրդական խաղեր

Սուտլիկ հարսանիք

Հացաթխում

Կազմակերպիչները հոգում են միջոցառումը լուսաբանող ԶԼՄ ներայացուցիչների անվճար փոխադրումը Երևանից Թեղենիք և հակառակ ուղղությամբ, սնունդը Թեղենիքում։

Գրանցման համար խնդրում ենք զանգահարել նախապես 077-38-16-06 հեռախոսահամարով։

Գրանցման վերջաժամկետը 20.02.2020

Author's cover photo
Ամսաթիվ 21 / Փետրվար / 2020 : 08-42
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 21676անգամ
Վերջին լուրեր