18 / Դեկտեմբեր / 2020 : 13-25

Լոս Անջելեսի քաղաքապետը հայտարարել է, որ մերժել է Բայդենի վարչակազմում աշխատելու առաջարկը

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին հինգշաբթի հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում աշխատելու առաջարկը, որպեսզի ի վիճակի լինի կենտրոնանալու կորոնավիրուսի համավարակի դեմ քաղաքի պայքարի վրա, հայտնում է Reuters-ը:

Գարսետիին, որը Դեմոկրատական կուսակցության անդամ է, հիշատակել էին որպես Բայդենի վարչակազմում տրանսպորտի նախարարի պաշտոնի հավանական թեկնածուի:

Լոս Անջելեսի քաղաքապետը, սակայն, հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման եւ մահացության պատճառով քաղաքում ստեղծված իրավիճակը իրեն ստիպում է մնալ քաղաքապետի պաշտոնում:

«Ինձ համար սեղանին դրված բաներ կային, բայց ես շատ հստակ ասացի (Բայդենի վարչակազմին)... ես հիմա այստեղ պետք է լինեմ»,- լրագրողներին ասել է Լոս Անջելեսի քաղաքապետը:

Նա նաեւ չի հստակեցրել, թե արդյո՞ք Բայդենն իրեն վարչակազմում որոշակի պաշտոն առաջարկել է:

 

Դիտվել է 9700անգամ
Վերջին լուրեր