Տաթևիկ Ռևազյանը՝ Փաշինյանի նախկին խորհրդականի հետ հարաբերությունների մասին
Ես որևէ մեկի հետ որևէ անձնական խնդիր չունեմ, բաց եմ համագործակցելու բոլորի հետ: Քիչ առաջ հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ:
«Պարզ է, որ տարաձայնությունները եղել են գործնական: Ես որևէ ինտրիգի մեջ չեմ մտել, կենտրոնացել եմ աշխատանքի վրա, սակայն ճիշտ կլինի պարոն Ճաղարյանի հետ կապված մի քանի օրինակ նշել:
Խնդիրներից մեկն օրինակ կապ ուներ հայեցակարգի հետ: Ինչպես պարոն Ճաղարյանը նշել է իր հարցազրույցի ընթացքում, մեզ հանձնարարական էր եկել, որ պետք է համատեղ հայեցակարգ մշակեինք ՀՀ-ի համար, սակայն պարոն Ճաղարյանը հայեցակարգ էր մշակել, որն իր համար վերջնական տարբերակն էր:
Երբ մենք ասում էինք, որ պետք է համատեղ անել, նա մերժում էր, ասում էր՝ կամ իր ձևաչափով ենք աշխատում, կամ չենք աշխատում: Իսկ դա ինձ համար անընդունելի է, հայեցակարգը գրելիս կարևոր է բոլորի կարծիքը, թիմային աշխատանքը»: