14 / Ապրիլ / 2020 : 16-38

Որտեղ է Նիկոլ Փաշինյանի տանը խոհարար աշխատած անձը․ NEWS.am

 

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի հարսանիքի խնջույքը տեղի է ունեցել Հրազդան քաղաքի հարսանյաց սրահներից մեկում։ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը NEWS.am-ին հայտնել է, որ սրահի տնօրենը նախօրեին իրենց ասել է հարսանիքի մասին, ինչից հետո նրան թե բանավոր, թե գրավոր հայտնել են, որ հարսանիք անցկացնել արտակարգ դրության պայմաններում չի թույլատրվում։

«Եկել են, մեզ ասել են, որ հարսանիք է, ասել ենք՝ չի թույլատրվում, որ լինի։ Մենք գրություն ենք ուղարկել սեփականատիրոջը, օրենքի շրջանակում իրազեկել ենք, տեղյակ ենք պահել, որ չի թույլատրվում, օրենքի սահմանում ամեն ինչ արել ենք, ոստիկանությանը նույնպես տեղյակ ենք պահել »,- նշել է նա։

Ոստիկանությունից պարզաբանում ստանալ չի հաջողվել, հորդորել են դիմել պարետատուն, որտեղից, սակայն,  զանգերին չեն պատասխանել։

Քաղաքապետի մամուլի խոսնակը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ հյուրերից մեկի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել, նա ազգակցական կապ ունի փեսայի հետ։ Նրա տեղեկություններով՝ հարսանիքի մասնակիցներից ուրիշ ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Մամուլում հրապարակումների համաձայն՝ Միրիկ գյուղում 300 հոգանոց հարսանիք է եղել մարտի 17-ին, երբ արդեն գործում էր արտակարգ դրության ռեժիմը և զանգվածային միջոցառումները արգելվում էին։ Ըստ հրապարակման՝ մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել մեկ ամիս առաջ։

NEWS.am

Դիտվել է 5936անգամ
Վերջին լուրեր