20 / Դեկտեմբեր / 2020 : 22-46

 Այսօր գտնված 6 զինծառայողներից մեկը դերասանուհի Իրինա Այվազյանի հարազատ եղբայրն է

Դերասանուհի Իրինա Այվազյանի ընտանիքը հոկտեմբերի 12-ից լուր չուներ նրա հարազատ եղբորից՝ Արսենից: Այսօր գտնված 6 զինծառայողնրից մեկն Իրինայի եղբայրն է: Հարազատները նրանցից լուր չեն ունեցել 70 օր:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին հաստատեց լուրը: Նա ոգևորությամբ սպասում էր եղբոր հետ հանդիպմանը, քիչ առաջ խոսել է նրա հետ: Դերասանուհին այս պահին դժվարացավ արտահայտել զգացողությունները, խոստացավ այդ մասին խոսել ավելի ուշ:

Դիտվել է 330544անգամ
Վերջին լուրեր