22 / Դեկտեմբեր / 2020 : 11-38

Բայդենը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ամբողջ պրոցեսը հեռարձակվել է CNN-ով:

78-ամյա քաղաքական գործիչը պատվաստվել է Դելավեր նահանգի Նյուարք քաղաքի ChristianaCare հիվանդանոցում Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութով: Բայդենը նշել է, որ իր կինը՝ Ջիլը նույնպես պատվաստվել է:

Նա նշել է, որ պատվաստել է, որպեսզի օրինակ ծառայի համաքաղաքացիների համար և ցույց տա դեղամիջոցի անվտանգ լինելը: Նա հույս է հայտնել, որ պատվաստանյութերի տարածումից անմիջապես հետո բնակիչները կսկսեն այցելել պատվաստումների կենտրոններ:

Այնուամենայնիվ, նախագահը շեշտել է, որ պատվաստանյութի ներդրումը վաղ փուլում է և նախազգուշացրել է ամերիկացիներին «երկար ճանապարհի» մասին:

Դիտվել է 4594անգամ
Վերջին լուրեր