24 / Դեկտեմբեր / 2020 : 10-29

Մոմի օգնությամբ մաքրեք տունը բացասական էներգիայից

Սովորական մոմի օգնությամբ կարելի է տուն բերել բարեկեցություն ու հաջողություն, եթե մոմը վառվելուն զուգընթաց ասվեն հատուկ բառեր: Դրա օգնությամբ տունը մաքրվում է բացասական էներգիայից և երջանկությունն ու բարգավաճումը դառնում են այդ տան մշտական բնակիչները:

Երեկոյան մոմ վառեք, այն պտտեք տան բոլոր սենյակներով, ասելով հետևյալ բառերը.

«Այրում եմ նեգատիվը, տեղ եմ բացում երջանկության համար: Հաջողությունն իմ տուն կգա»:

Մոմը դնել պատուհանի գոգին և թողնել այրվի մինչև վերջ, որպեսզի այն դեպի իրեն ձգի բարեկեցությունը: Երբ մոմն ամբողջությամբ վառվի, բացեք տան դուռը և հաջողությունը տուն հրավիրեք:

Բարեկեցությունը կարելի է տուն հրավիրել, եթե ճաշ եփելու ընթացքում մոմ վառվի և ասվի հետևյալ բառերը.

«Վառվիր կրակ, տաքացրու ինձ, երջանկություն բեր իմ տուն»:

Ընթրեք մոմի լույսի ներքո՝ դրական ներգիան և բարգավաճումը տուն բերելու համար, բացի այդ ռոմանտիկ ընթրիք կունենաք:

Ֆինանսական բարեկեցություն ունենալու համար կանաչ մոմ, կամ սպիտակ մոմ կանաչ ժապավենով մոմ վառեք և շուրջը շարեք մանրադրամ և ասացեք հետևյալ բառերը.

«Մոմը լուսավորում է հարստության ճանապարհը, բազմապատկում է փողի քանակը»:

Մանրադրամներից մեկի վրա մոմ կաթեցրեք և դրեք այն մի գողտրիկ տեղում, փողը ձեր տուն կգա: Հնարավորինս հաճախ մոմ վառեք տանը, մոմի կրակը մաքրում է տան էներգետիկ դաշտը:

Դիտվել է 24789անգամ
Վերջին լուրեր