01 / Փետրվար / 2020 : 06-56

Աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ ազգությունների  

 

Հեղինակավոր Elle ամսագիրը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ երկրների: Ցուցակում ներառված են միայն թխահերները, քանի որ, ըստ ամսագրի, հենց նրանք են բոլոր ժամանակներում համարվում ամենագեղեցիկները:

Որպես ապացույց ներկայացվում են «Միսս Աշխարհ» и «Միսս Տիեզերք» մրցույթների հաղթողների վիճակագրությունը, որոնցից 90%-ը եղել են հենց թխահերներ:

Ամերիկուհի՝ Մեգան Ֆոքս

 

Նրա գեղեցիկ աչքերի համար նրան շատ բան են ներում: Թեև շատերը ասում են, որ նա իր գեղեցկության համար պարտավոր է ոչ թե բնությանը, այլ պլաստիկ վիրաբույժներին, բայց ամեն դեպքում, այսօր աշխարհը հնարավորություն ունի հիանալու իսկապես իդեալական համարվող Մեգանով:

 

Իտալուհի՝ Մոնիկա Բելուչի

Վերջին 20 տարում Մոնիկա Բելուչին վստահորեն կրում է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը: Մոնիկան աշխարհին գերել է իր ուլտրականացիությամբ, շքեղ կառուցվածքով ու խելացի աչքերով: Եվ նույնիսկ տարիքային տատանումները չեն ազդում այս կնոջ հմայքի վրա, և նա իր 50 տարիների հետ, շարունակում է լինել հոլիվուդյան ամենապահանջված գեղեցկուհիներից մեկը:

 
 

Հնդկուհի՝ Այվշարա Ռայ

Այս հնդկուհուն հաջողվեց դառնալ ոչ միայն Հնդկաստանի, այլև ամբողջ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը՝ 1994-ին վաստակելով «Միսս Աշխարհ» տիտղոսը: Նույնիսկ երեխա ունենալուց հետո, երբ նա  գիրացել էր 30 կգ-ով, նրա երկրպագուները Այվշարային շարունակում էին համարել ամենագեղեցիկը: Այսօր այս հայտնի հնդկուհին հաջողությամբ նկարահանվոմ է հոլիվուդյան ֆիլմերում:

 

Իսպանուհի՝ Պենելոպե Կրուս

Իսպանական ամբողջ ջերմեռանդությունը իր մեջ կրող հոլիվուդյան այս դերասանուհին նույնիսկ ֆիլմերում այնքան տիպական է մարմնավորում իսպանուհու կերպարները, որ դրա համար Օսկար է ստանում: Բավական է հիշել «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում նրա կերտած Մարիա Ելենայի կերպարը: Նրա դարչնագույն աչքերը և սև մազերը դարձել են նրա այցեքարտը, և նա շատ տուրք չի տալիս գեղեցկության արհեստական միջոցներին, այլ պարզապես ընդգծում է բնությամբ իրեն տրվածը:

 

Բրազիլուհի՝ Ադրիանա Լիմա

Victoria’s Secret-ի ամենահայտնի հրեշտակներից մեկը շարունակում է մշտապես գլխավորել ամենացանկալի և պահանջված կանանց ցուցակները՝ շնորհիվ իր իդեալական կառուցվածքի և կանացիության:

 

Բրիտանուհի՝ Քեթրին Զետա-Ջոնս

Ժամանակին Հոլիվուդի ամենահեղինակավոր դերասաններից մեկը՝ Մայքլ Դուգլասը, պարզապես կորցրեց գլուխը այս գեղեցկուհուն տեսնելուց հետո, և այն ժամանակ իր կնոջից ամուսնալուծվելու համար հսկայական տուգանքներ վճարեց՝ միայն թե լինի Քեթրինի կողքին: Այսօր հոլիվուդյան այս գեղեցիկ զույգը մեծացնում է իր երկու երեխաներին:

 

Մեքսիկուհի՝ Սալմա Հայեկ

Ժամանակին այս կրակոտ գեղեցկուհին խաղում էր ճակատագրական կանանց դերեր, իսկ այսօր նրա մասնակցությամբ ֆիլմերը ներկայացվում են Կաննի կինոփառատոնին, և նա աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ միլիոնատեր, բարեգործ և կոլեկցիոներ Ֆրանսու Անրի-Պինոյի կինն է:

 

Հայուհի՝ Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը մեր օրերի ֆենոմենն է: Ժամանակին ռեալթի շոուների աստղը հոլիվուդյան միջոցառումներում անցանկալի հյուր էր, իսկ այսօր թիվ մեկ աստղն է: Հենց նա՝ իր յուրահատուկ կառուցվածքով, հեղափոխություն արեց նորաձևության աշխարհում ընդունված չափանիշների մեջ:

 

Չինուհի՝ Ֆան Բինբին

Եթե դուք չգիտեք՝ ով է նա, ապա շատ բան եք բաց թողել: Հենց նա է համարվում ամբողջ Ասիայի ամենագեղեցիկ կինը: Նա դարձել է հռչակավոր L’Oreal-ի դեմքը և Կաննի կինոփառատոնի ամենացանկալի հյուրերից մեկը:

 

Ռուս՝ Ալսու

Թաթարական ծագումով այս գեղեցկուհին համարվում է ռուսական էստրադայի ամենապահանջված երգչուհիներից մեկը, և չնայած մեծահարուստ հայր ունենալուն, նրա մուտքը երգի ասպարեզ չպայմանավորեցին այդ հանգամանքով, այլ գնահատեցին նրա ձայնային ունակությունները:

 
Դիտվել է 36455անգամ
Վերջին լուրեր