25 / Դեկտեմբեր / 2020 : 12-08

Իրանն ուժեղացրել է միջուկային օբյեկտների հակաօդային պաշտպանությունը

Իրանը որպես կանխարգելիչ միջոց  ուժեղացրել է իր միջուկային օբյեկտների հակաօդային պաշտպանության համակարգերը՝ նախապատրաստվելով անսպասելի ռազմական իրադարձությունների՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ կհասցնի, որոնք կարող են տեղի ունենալ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին, Սպիտակ տնից Դոնալդ Թրամփի հեռանալուց առաջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի նման տեղեկություն էր տարածել Քուվեյթի «Ալ Քաբաս» թերթը ՝ վկայակոչելով իսլամական հանրապետության լավատեղյակ աղբյուրները:

Ինչպես նշում է թերթը,  օբյեկտների պաշտպանության համար պատասխանատու են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները, հակաօդային համակարգերը և ռադարային սարքավորումները:

«Հնարավոր հրթիռային հարվածը հետ մղելու համար նրանք օգտագործել են առկա հակաօդային ողջ ներուժը: Հավանական հարվածներն ուղղված են լինելու իրանական միջուկային ծրագրի համար կենսական նշանակություն ունեցող այդ օբյեկտներում ուրանի հարստացման գործընթացը խափանելու նպատակով»,-շեշտում են աղբյուրները:

Նշվում է, որ Ֆորդոի միջուկային օբյեկտի մոտակայքում տեղակայված են հեռահար Bavar-373 զենիթահրթիռային և Kub հակաօդային պաշտպանության համակարգերը:

Բացի այդ, թերթի աղբյուրները հաստատել են այն տեղեկատվությունը, համաձայն որի հակաօդային պաշտպանության համակարգերը ուժեղացվել են նաև Նաթանզում (Սպահանի նահանգ), որտեղ գտնվում է ուրանի հարստացման գործարանը:

Դիտվել է 5368անգամ
Վերջին լուրեր