25 / Դեկտեմբեր / 2020 : 12-42

Ալիեւը որոշել է զորացրել Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով զորակոչված զինծառայողներին 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ից 2021 թվականի ապրիլի 15-ը զինծառայողների փուլային զորացրման մասին, որոնք զորակոչվել էին Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է նրա կայքում:

«2020 թվականի դեկտեմբերի 25-ից 2021 թվականի ապրիլի 15-ը փուլ առ փուլ զորացրել այն զինծառայողներին, որոնք հավաքագրմամբ զինծառայության էին զորակոչվել Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի հրամանի հիման վրա»,- նշված է փաստաթղթում:

Դիտվել է 46933անգամ
Վերջին լուրեր