«Արևածագին սպասելն է անիմաստ, եթե քո պատուհանն է մրոտված»․ Գագիկ Գինոսյանի նոր հարցազրույցը
«Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն է «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանը։
«Տղաները գիտակցաբար դիմավորեցին իրենց կյանքի մայրամուտը, փորձելով իրենց կյանքի մայրամուտով ավետել նոր արևածագ Հայոց աշխարհին։ Եվ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի եկող տարին այն ամենը ափսոսանքը, ցավը ինչու ոչ նաև հոգևոր աղբը, որը կուտակվել է Հայաստանում, պետք է մեր ձեռքով սրբվի, մաքրվի հայոց աշխարհից, հոգևոր աշխարհից։
Արևածագին սպասելն է անիմաստ, եթո քո պատուհանն է մրոտված։
Հիմա մեր հոգու պատուհանի մուրը պետք է մաքրենք, որ արև ծագի հայոց աշխարհում»,- հաղորդման ընթացքում իր խոսքում նշեց Գագիկ Գինոսյանը։
Գինոսյանը հաղորդման ընթացքում նաև անդրադառնում է ներքաղաքական իրավիճակին և շատ կարևոր հարցերի։
Հաղորդման հեղինակ և վարող Անուշ Զոհրաբյան։
Ավելի մանրամասն տեսանյութում։